Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին անդրադարձել է բրիտանական BBC-ին: «Հայաստանը Հարավային Կովկասում ամենաշատը տուժած պետությունն է: Երկրի վարչապետը, որը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, քննադատությունների թիրախում է հայտնվել՝ ճգնաժամը հաղթահարելու իր քայլերի համար»,-ասված է տեսանյութում:
Դրանում նաեւ տեղ են գտել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Արտակ Դավթյանի որդու հարսանիքի, ԲՀԿ-ական պատգամավորների եւ Գագիկ Ծառուկյանի աջակիցների բողոքի ակցիայի կադրերը, նաեւ վարչապետը՝ Երեւանում քաղաքացիներին դիմակ բաժանելիս: