կարևոր
1823 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 17:48

Ալվինա Գյուլումյանը ներկայացել է ՍԴ. հայտարարում է, որ շարունակում է պաշտոնավարել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններով՝ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը դադարեցված Ալվինա Գյուլումյանը ներկայացել է ՍԴ և հայտարարում է, որ շարունակելու է պաշտոնավարել: Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով: 

«Ոչ ոք դեռ չի արձանագրել, որ իմ լիազորությունները դադարեցված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ գործունեություն: Երբ որևէ մեկի լիազորությունները դադարում են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային որոշում է ընդունվում: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա»,- ասաց Գյուլումյանը:

Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները, որով դադարեցվել է ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել, որպես Սահմանադրական դատարանի անդամ: Դադարեցվել է ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի (որը համարում է, որ 12 տարի ժամկետն իրեն չի վերաբերում), Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ: