11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
«Էքստրեմալ երկիր». շուտով նոր նախագիծ «Երկիր մեդիայի» եթերում։
Ամեն շաբաթ լավ պատրաստված և լավ սպառազինված երկու թիմ դուրս են գալիս մրցույթի: Կանոնները հստակ են, առաջադրանքը՝ դժվար, ոգևորությունը՝ միլիոն, ուղին՝ էքստրեմալ, ուղղությունը՝ հաղթանակ:
Ռաֆթինգ, քվեստ, քայլարշավ, լեռնագնացություն, էքստրեմալ ավտոարշավ, նետաձգություն, զիփլայն, վրանային գիշերակաց, և այս ամենը՝ հանուն գլխավոր մրցանակի: Իսկ մրցանակը՝ Արևմտյան Հայաստանում է, ուր և կուղևորվի հաղթող թիմը:
Փորձեք ձեր ուժերը, ընդգրկվեք մեր թիմերում, բացահայտեք հայկական բնաշխարհը, բացահայտեք ինքներդ ձեզ:
Էքստրեմալ երկիր՝ երկրի եթերում: