08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Արտերկրում գտնվող հայ դիմորդները կարող են գալ Հայաստան և մասնակցել ընդունելության քննություններին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Արտերկրում գտնվող մեր հայրենակից դիմորդները (Վրաստան, Ռուսաստան և այլն) կարող են գալ և մասնակցել ընդունելության քննություններին: Տեխնիկական հարցերի մասին նրանք կտեղեկանան էլեկտրոնային փոստի և հեռախոսազանգի միջոցով»,- նշել է Հարությունյանը:
Միասնական քննությունները մեկնարկելու են հուլիսի 2-ին՝ «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն) առարկայից, հուլիսի 4-ին կլինեն «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», հուլիսի 6-ին՝ «Մաթեմատիկա», իսկ հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաներից։