01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ապրիլի 16-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, ՀՅԴ մարզային կառույցների օժանդակությամբ, տվեցին «Օգնիր հայրենակցիդ - #Միասինկհաղթենք» ծրագրի մեկնարկը, որի նպատակը Հայաստանում բնակվող սոցիալապես անապահով և ճգնաժամի առջև միայնակ մնացած ընտանիքներին օգնության տրամադրումն է:
Հանրային դրամահավաքից գոյացած միջոցներով պատրաստվում են առաջին անհրաժեշտության պարենամթերքով արկղեր, որոնք այնուհետև ուղղվում են տարբեր մարզերում բնակվող մեր հայրենակիցներին։ Արդյունքում` մեր նվիրատուների տրամադրած միջոցների շնորհիվ մինչ այս պահը հնարավոր է եղել օժանդակել Հայաստանի 7 մարզերում և Երևանում բնակվող շուրջ 2000 ընտանիքի։
Ծրագիրն այժմ էլ ընթացքի մեջ է։ Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնք դանդաղել են Հայաստանում համավարակի արդյունքում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի պատճառով։
Սակայն մենք վճռական և անկոտրում ենք՝ հնարավորինս շատ ընտանիքների` ճգնաժամը դիմագրավել օգնելու ճանապարհին։
Ծրագիրը հնարավոր է դարձել բացառապես մեր նվիրատուների շնորհիվ, որոնք այս դժվար ժամանակաշրջանում մեզ են վստահել հայրենակիցներին օգնելու պարտավորությունը։ Հարկ է նշել, որ նվիրահավաքի աշխատանքները շարունակվում են Սփյուռքի տարբեր համայնքներում, հատկապես` ԱՄՆ-ի Արևմտյան շրջանում;
Ստորև ներկայացնում ենք մինչև այս պահը ծրագրին գումար նվիրաբերածների Ա. ցուցակը: Նվիրատվությունները դեռ շարունակվում են, դրանց կանդրադառնանք հետագայում: Կրկին մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նվիրատուներին և ՀՅԴ համահայկական կառուցին, որի միջոցով հնարավոր եղավ կազմակերպել ու իրագործել այս կարևոր ծրագիրը:
«Միասին կհաղթենք» օժանդակության ծրագրի նվիրատուների Ա. ցուցակը`
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններ