կարևոր
1802 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 13:32

ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը ամենամյա հերթական արձակուրդում են

ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը ամենամյա հերթական արձակուրդում են

Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը ամենամյա հերթական արձակուրդում են։ Այս տեղեկությունը հաստատել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Նրանց արձակուրդների տևողությունը տարբեր է, և նրանք արձակուրդից կվերադառնան տարբեր օրերի»,- ասել է Ղազարյանը։

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: 

Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։