04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհանգստացած է 11 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Շվեդիայում, Ուկրաինայում, Ադրբեջանում, կորոնավիրուսի նոր դեպքերի աճով:
Կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլուգեն հայտարարել է, որ Եվրոպայում վարակի դեպքերի թիվը սկսել է նորից աճել՝ սահմանափակումների մեղմացումից հետո: «Եթե քայլեր չձեռնարկվեն, Եվրոպայում առողջապահական համակարգերը նորից ծանրաբեռնված կլինեն»,-նշել է նա:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածների թիվը հասել է 9 միլիոն 700 հազարի: Ավելի քան 5 միլիոնն արդեն ապաքինվել է: Մահացածների թիվն էլ մոտենում է կես միլիոնին: