19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Երեկ գիշեր, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով ինքն ու Արգիշտի Կիվիրյանը երբ հասել են դեպքի վայր ոստիկանության աշխատակիցներն արդեն թույլ են տվել Էդգար Ղազարյանին հեռանալ, առանց որեւէ փաստաթղթավորման:
Իրավապաշտպանը նաեւ նշել է, որ ոստիկանության կողմից աշխատակազմի ղեկավարին կանգնեցնելու ու որոշ ժամանակով տեղաշարժման ազատությունից զրկելու պատճառաբանությունը մեղմ ասած՝ համոզիչ չի եղել: