կարևոր
1505 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 11:16

ՍԴ-ն սահմանված ընթացակարգերով կորոշի՝ վարույթ ընդունում է, թե ոչ. Նաիրա Զոհրաբյան

ՍԴ-ն սահմանված ընթացակարգերով կորոշի՝ վարույթ ընդունում է, թե ոչ. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հունիսի 26-ի առավոտյան Սահմանադրական դատարան են հանձնել ԱԺ-ում ընդունված Սահմանադրության փոփոխությունների օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով իրենց դիմումի թղթային տարբերակը: 

ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանն ասաց. «Մենք՝ հունիսի 25-ի երեկոյան էլեկտրոնային տարբերակով ՍԴ ենք ուղարկել 26 պատգամավորի ստորագրությամբ դիմումը՝ վիճարկելու ԱԺ-ում ընդունված օրենքի սահմանադրականությունը: Այսօր առավոտյան արդեն բնօրինակ թղթային տարբերակը հանձնեցինք ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարին: Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ կան սահմանված ընթացակարգեր, կքննվի հարցը և կորոշվի՝ վարույթ ընդունվում է, թե չէ: Սահմանված ժամկետը՝ որոշելու մեր դիմում վարույթ ընդունվում է, թե չէ, առավելագույնը 15 օր է»:

Անդրադառնալով դիտարկումներին, թե մինչև այդ ասվում էր, որ այդ հարցով ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, բայց հիմա փաստորեն 26 պատգամավոր է դիմել՝ Զոհրաբյանը նկատեց, որ իրավաբանական հանրությունը այս հարցի վերաբերյալ բաժանվել է երկու տարբեր կարծիքի, չցանկացավ գնահատական տալ՝ իրավաչափ է, թե ոչ: Պատգամավորը հորդորեց, որ նախարարները ևս այդ մասով գնահատական չտան, նշեց՝ ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունում է, թե ոչ: