կարևոր
1319 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 09:47

Գերմանիայում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 477-ով

Գերմանիայում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 477-ով

Գերմանիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 477-ով, մահացել է եւս 21 մարդ, հաղորդում է РИА Новости-ին։

Մեկ օր առաջ հաղորդվել էր վարակման 630 և մահվան 13 նոր դեպքերի մասին:

Ընդհանուր առմամբ Գերմանիայում գրանցվել է COVID-19 վարակի 192 556 դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսով մահացել է 8948 մարդ: Ապաքինվել է մոտ 177 100 մարդ։

Վարակման առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել Բավարիայում (48 202), Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում (42 150) եւ Բադեն-Վյուրտեմբերգում (35 476): Բեռլինում արձանագրվել է վարակի 8096 դեպք։