Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը դեռևս վաղ է համարում մասսայական միջոցառումների անցկացումը: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
«Դեռևս վաղ է Մոսկվայում անցկացնել մասսայական միջոցառումներ և փառատոններ: Այդ հարցին կգանք հուլիսին»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը:
Կորոնավիրուսով պայմանավորված աշխարհի գրեթե բոլոր երկրներում արգելված են մասսայական միջոցառումները: