Բարձրագույն դատական խորհուրդը 2 նիստի ընթացքում քննել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը: Այն խորհրդին էր ներկայացրել Արդարադատության նախարարը՝ հիմնվելով Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման վրա:
Ըստ միջնորդության՝ դատական նիստերից մեկի ժամանակ, ավելի հստակ՝ «5-րդ ալիք» հեռուստա-ընկերության սեփականատիրոջ խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության ժամանակ, դատավոր Ազարյանը քննիչին ասել է․ «հույս ունեմ, որ չեք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ գնահատկան տաք դատարանի որոշմանը»:
Բարձրագույն դատական խորհուրդը մինչեւ հուլիսի 9-ը պետք է որոշի նման ձեւակերպումը վիրավորանք է ՀՔԾ պետի հասցեին, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ է կալանքից ազատվել «5-րդ ալիք»-ի սեփականատերը, իսկ ավելի վաղ՝ 2018 թվականին, նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ անձեռնմխելիության հիմքով:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։