կարևոր
2216 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 21:32

ՍԴ նախագահի և երեք դատավորների հայտարարությունը հերթական անգամ ի ցույց դրեց գործող ռեժիմի իրավաբանական անգրագիտությունը. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել՝ անդրադառնալով ՍԴ նախագահի և երեք դատավորների հայտարարությանը, և նշել, որ այն հերթական անգամ ի ցույց դրեց ռեժիմի իրավաբանական անգրագիտությունը։ Ռուբեն Մելիքյանն այս առիթով գրել է․ 

«ՍԴ նախագահի և երեք դատավորների հայտարարությունը հերթական անգամ ի ցույց դրեց գործող ռեժիմի իրավաբանական անգրագիտությունը. Սահմանադրությունը (իբր թե) փոխել են, բայց ՍԴ մասին օրենքը՝ մոռացել։

Լավ, մի բան էլ ես հիշեցնեմ։ Գործող Սահմանադրությամբ նախատեսված չէ Սահմանադրության նորմերի ԱՆՄԻՋԱԿԱՆ գործողությունը. դա նախատեսված էր 1995 և 2005թթ. խմբագրությամբ Սահմանադրությամբ։ Իսկ այն, որ օրենքները չհակասեն Սահմանադրությանը, առաջին հերթին ԱԺ խնդիրն է, իսկ երկրորդ հերթին՝ ՍԴ խնդիրը (եթե լինի դիմում)։ Միակ բացառությունը վերաբերում է մարդու իրավունքներին, որոնք գործում են անմիջականորեն։

Կարճ ասած, оплошали. Դե գնացեք սխալների ուղղման»։