կարևոր
1899 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 20:38

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ՍԴ չորս դատավորների հայտարարությանը

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ՍԴ չորս դատավորների հայտարարությանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների`  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը։ Բադասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ»։