կարևոր
1901 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 18:45

ՔՏՀԱՏՄ-ն կրկնակի վերահսկություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՔՏՀԱՏՄ-ն կրկնակի վերահսկություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Վերահսկողությունը վարչական շրջանում իրականացվել է միաժամանակ և՛ շրջիկ խմբերի միջոցով, և՛ կանգառի կետերում` որպես ժամանակավոր հենակետեր։

Դիտարկումների արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում կրկին հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։ 

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց, ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից շարունակվում են իրականացվել ամենօրյա լայնածավալ իրազեկման, խորհրդատվության և բացատրական աշխատանքներ։

Նմանատիպ մշտադիտարկումներ և խիստ վերահսկողական աշխատանքներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։