01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Լիբիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ագիլա Սալահ Իսսան կոչ է արել Եգիպտոսին աջակցություն ցուցաբերել Սիրտ քաղաք Ազգային համաձայնության կառավարության ռազմական ներխուժման դեպքում. հայտնում է MENA գործակալությունը:
«Եգիպտոսի միջամտությունը օրինական կլինի, եթե ահաբեկիչները հատեն կարմիր գիծը», - նշում է խոսնակը:
Հայտարարության մեջ Ագիլա Սալահ Իսսան նշել է, որ Լիբիայի ժողովուրդը պաշտոնապես խնդրում է Եգիպտոսի իշխանություններին աջակցություն ցուցաբերել Լիբիայի և Եգիպտոսի ազգային անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Լիբիայում ներքին հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: Ներկայումս պետությունը բաժանված է մի քանի պատերազմող խմբավորումների: ԼԱՀԿ-ին աջակցում են Թուրքիայի զինված ուժերը, իսկ Լիբիայի ազգային բանակին ՌԴ-ն, Ֆրանսիան, Եգիպտոսը և այլք։