15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Եվրամիությունը վճռական է իր արտաքին սահմանները երրորդ երկրներից պաշտպանելու հարցում. այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը՝ հույն-թուրքական սահմանին Կաստանիես անցակետ այցի ընթացքում։
Նշվում է՝ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ թուրք-հունական սահման այցելած Բորելը տեղում զննել է մարտից ի վեր փակ անցակետը։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է՝ ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Հունաստանի ինքնիշխանությանը՝ անդրադառնալով թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից հույն-թուրքական օդային սահմանները, և Էգեյան ու Միջերկրական ծովերում թուրքական ռազմանավերի կողմից 2 երկրների ծովային սահմանները խախտելու դեպքերին։
Միևնույն ժամանակ նա ասել է՝ Հունաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ-ի համար ձեռնտու է առկա դժվարությունները հետևում թողնելը, ինչին ի պատասխան Հունաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ բանակցություններին, սակայն դրանք չեն կարող կայանալ օրենքի խախտումների ու սպառնալիքների ուղեկցությամբ։