կարևոր
2047 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 16:33

Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին

Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին

 Բարձրագույն դատական խորհուրդը Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 9-ին ժամը՝ 14։10-ին։ Նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ է դիմել Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։

Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր հերթին ասել է, որ փորձ է արվում ճնշում գործադրել դատավորի նկատմամբ։