կարևոր
1765 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-25 16:46

Մակրոնը պլանավորում է վիդեո ձևաչափով բանակցություններ վարել Պուտինի հետ

Մակրոնը պլանավորում է վիդեո ձևաչափով բանակցություններ վարել Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ակնկալում է հունիսի 26-ին վիդեո ձևաչափով բանակցություններ անցկացնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:Ելիսեյան պալատի հայտարարությունը մեջբերում է ТАСС-ը։

«Բանակցությունները տեսակոնֆերանսի ձևաչափով նախատեսված են հունիսի 26-ին` կեսօրին»,- ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է «ճգնաժամերի լուծման հարցում ապահովել հետագա առաջընթաց, մասնավորապես՝ Ուկրաինայի մասով»:

Ըստ Ելիսեյան պալատի տրամադրած տեղեկատվության՝ Մակրոնն ակնկալում է Պուտինի հետ քննարկել «ռազմավարական հավասարակշռության հարցերը», Լիբիայում և Իրանում տիրող իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման հետ կապված հիմնահարցերը: Նախատեսվում է նաև քննարկել «ճգնաժամային հիմնական խնդիրները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում են», - նշվում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունում:

«Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մի շարք դժվարին հիմնահարցեր քննարկել»,- նշել է պալատի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ կողմերը պետք է քննարկեն համագործակցությանն առնչվող, եվրոպական կայունության ամրապնդմանը, միջազգային ճգնաժամերի լուծմանը և կիբերանվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: