20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանում սկսվում է սահմանադրական փոփոխությունների շուրջ համընդհանուր քվեարկությունը. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նշելով՝ այդ փոփոխությունները թույլ կտան երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին դարձյալ առաջադրվել նախագահի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2036 թ-ը:
Քվեարկությունը կշարունակվի մեկ շաբաթ՝ մինչև հուլիսի 1-ը: Սկզբում այն նախատեսված էր ապրիլի 22-ին, բայց հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման ու հաջորդած կարանտինի պատճառով:
Այս անգամ այն անցկացվում է անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ: Մասնավորապես, հրահանգված է կրել դիմակներ ու ձեռնոցներ, ինչպես նաև պահել սոցիալական հեռավորություն: