կարևոր
2160 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 16:18

Ի՞նչ դիտել այսօր․ «Երկիր մեդիան» առաջարկում է լավագույն ֆիլմերի ընտրանուց «Ալի» գեղարվեստական ֆիլմը

 «Երկիր մեդիան» այսօր՝ հունիսի 25-ին, առաջարկում է դիտել «Ալի» (Али) գեղարվեստական ֆիլմը։

Այն նկարահանվել է 2001 թվականին: Ֆիլմի գլխավոր դերում ՝ Ուիլ Սմիթն է։

Ֆիլմը բռնցքամարտիկ Ալիի մասին է։

Երիտասարդ եւ ինքնավստահ բռնցքամարտիկը փայլուն հաղթանակից եւ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելուց հետո հայտնվում է Համաշխարհային ռինգում՝ Կասիուս կլեյ անունով: Այս անկեղծ ու համարձակ մարզիկը փոխում է մեծ սպորտում աֆրոամերիկացիների մասին պատկերացումներն ու կարծրատիպերը։ Նա խորապես հավատում էր, որ նա բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկն է։

Ալիի նվիրվածությունը իսլամին միշտ նրա հետ էր իր կյանքի ընթացքում, նա հրաժարվել է իր անունից հօգուտ Մուհամեդ Ալիի, որը առաջացրել է բազմաթիվ հակասություններ եւ վեճեր։ Ալին միշտ պայքարել է իր հայրենի երկրում քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների համար ամենադժվար եւ բուռն տարիներին:

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։