16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ունի բացառապես իրավական հիմք, և որևէ այլ դրդապատճառ չկա։ Բարձրագույն դատական խորհրդի նիստում ամփոփիչ ելույթում այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Մենք թե´ պարոն Ազարյանի, թե´ ցանկացած այլ դատավորի կողմից արդարադատության իրականացումը և անկախության երաշխավորումը կասկածի տակ չենք դնում։ Բնականաբար, եթե կան այլ հանգամաքներ, դրանցով զբաղվում են այլ մարմիններ և այլ ընթացակարգերի շրջանակներում»,- ասել է Բադասյանը։ Նախարարը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։
Ելույթով հանդես է եկել Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ ԲԴԽ-ին պարզաբանումներ է տվել նաև դատավոր Ազարյանը:
Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ է դիմել Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ:
Նիստի ընթացքում Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին՝ որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար: