կարևոր
1912 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 15:55

Երկրաշարժ` Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ` Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք

Հունիսի 25-ին` տեղական ժամանակով ժամը 14:03-ին, (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ լրատվական շառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Ըստ նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։