կարևոր
1311 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 15:48

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն անցել է 10 հազարից

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն անցել է 10 հազարից

 Իրանում կորոնավիրուսի հունիսի 25-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 595-ով՝ ընդհանուրը դառնալով 215 հազար 096: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով: Երկրում վարակի հետևանքով ընդհանուր մահերի թիվը կազմում է 10 հազար 130: Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 899 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 3 հազար 007-ով՝ ընդհանուրը դառնալով 175 հազար 103: Մինչ այժմ թեստավորվել է 1 միլիոն 530 հազար 437 անձ: