կարևոր
1917 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 15:14

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Վարդանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: 

«Սիրելի ընկերներ, քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր: Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար»,- գրել է Վարդանյանը: