կարևոր
1324 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 17:55

«Դիլիջան» ազգային պարկում սկսել են նորից ահագնանալ ապօրինի ծառահատումները

«Դիլիջան» ազգային պարկում սկսել են նորից ահագնանալ ապօրինի ծառահատումները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Բնապահպանի տուն ՀԿ-ն։ 

«Ներքևում տեղադրված բոլոր նկարներն արվել են Հաղարծին վանքի ճանապարհի ձորակում։ Դրանից առաջ գտել ենք ևս երեք կտրած ու մի քանի կոտրած-գողացած ծառեր ազգային պարկի Դիլիջան տեղամասում։Ինֆորմացիան փոխանցվել է ոստիկանությանը և մնացած համապատասխան մարմիններին։

«Դիլիջան»  ազգային պարկի անտառապահներին հորդորում ենք ավելի պատասխանատվորեն մոտենալ բնության պահպանության սուրբ գործին։

Չէ՞ որ յուրաքանչյուր կտրած ու գողացած ծառ հենց մեր երեխաներից և սերունդներից գողացած առողջությունն ու մաքուր օդն է։ Ժամանակն է վերջ տալ անտառագողությանն ու ծառագողերի հետ համագործակցությանը։

Հակառակ դեպքում կպատժվեն բոլոր մեղավորները»,- նշել են ՀԿ-ից։