ԲԴԽ-ն քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Հիշեցնենք՝ ՀՔԾ պետի՝ մարտի 13-ին ներկայացրած միջնորդության համաձայն՝ արդարադատության նախարարն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ և մայիսի 22-ին համապատասխան միջնորդություն ներկայացրել ԲԴԽ:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններն են եղել: