08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Մոլդովայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտից, երբ երկրում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, բուժաշխատողների շրջանում 2 հազար 300 դեպք է հաստատվել: Վարակի հետևանքով բուժաշխատողներից 25-ը մահացել է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Հունիսի 25-ի տվյալներով բուժաշատողների շրջանում գրանցվել է 2 հազար 300 վարակվածության դեպք, որոնցից 581-ը՝ բժիշկների, 27-ը դեղագործների, 915-ը՝ օգնականների, 117-ը՝ բուժակների, 660-՝ը սանիտարների շրջանում: Ընդհանուր առմամբ մահացել է 25 բուժաշխատող։
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 500-ից ավելի է, իսկ վարակվածներինը՝ 15 հազարից: