կարևոր
2011 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-25 12:48

Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Հայկ Սարգսյանը, Ծովինար Վարդանյանը, Արեն Մկրտչյանը եւս վարակվել են կորոնավիրուսով

Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Հայկ Սարգսյանը, Ծովինար Վարդանյանը, Արեն Մկրտչյանը եւս վարակվել են կորոնավիրուսով

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հակոբ Սիմիդյան, Մխիթար Հայրապետյանը, Հայկ Սարգսյանը, Ծովինար Վարդանյանը, Արեն Մկրտչյանը եւս վարակվել են: Այս մասին Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող freenews.am կայքն է հայտնում: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Քրիստինե Պողոսյանը կորոնավիրուսով են վարակվել: Վարակված է նաև ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Քրիստինե Պողոսյանը հունիսի 22-ին մասնակցել է ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ օրենքի քվեարկությանը, մասնակցել պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ շփում ունեցել, իսկ վերջինն այսօր խորհրդարանում ելույթ էր ունենում, մասնակցում աշխատանքներին: