24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Կառավարության 2019 թվականի կատարողականը միտված է եղել մեկ տարվա ընթացքում լուծելու տասնյակ տարիներով բարձիթողի արված, չլուծված, ինչպես նաև նաև ստեղծված խնդիրները: 2019 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվեվության քննարկմանը նման տեսակետ հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Կառավարության կատարողականը միտված է եղել մեկ տարվա ընթացքում լուծելու տասնյակ տարիներով բարձիթողի եղած, չլուծված և ստեղծված խնդիրները: Դրանք եղել են թե´ բանակի ոլորտում, թե´ ճանապարհաշինության ոլորտում, թե´ առողջապահության ոլորտում, թե´ սոցիալական ոլորտում, թե» Բաքվից գաղթած ընտանիքների, թե´ երկրաշարժից տուժած ընտանիքների խնդիրների լուծման ոլորտներում»,-ասել է Մակունցը:
Նրա կարծիքով՝ 2019-ի կառավարության կատարողականին լավագույն գնահատականը տվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ այն անվանելով ոսկե տարի:
Մակունցը նաև շնորհակալություն է հայտնել ընդդիմությանը՝ քննադատությունների և դիտարկումների համար՝ նշելով, որ դա իշխանությանը միայն օգնում է: