կարևոր
1646 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 12:30

Եթե լոքդաունը չհանեինք, գուցե մայիսին փակված լիներ ոչ թե 70, այլ 150 հազար աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

Եթե լոքդաունը չհանեինք, գուցե մայիսին փակված լիներ ոչ թե 70, այլ 150 հազար աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում փակված շուրջ  70 հազար աշխատատեղից մայիսին 50 հազարը վերականգնվել է կամ բացվել: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փաստորեն, արձնագրվեց, որ 20 հազար քաղաքացիներ կան, որոնք կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են և նոր աշխատանք չեն գտել: Մենք որոշեցինք աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց: Ընդ որում հույս ունենք, որ աշխատատեղերի վերականգնման այս պրոցեսը կշարունակվի:

Ապրիլին արդեն արձանագրում էինք, որ տնտեսությունը գահավիժում է, և ինչքան էլ ծանր լիներ, մենք որոշեցինք, որ տնտեսական սահմանափակումները վերացնելու ճանապարհով գնանք: Եթե այդ որոշումը չկայացնեինք, գուցե մայիսի արդյունքներով արդեն փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 150 հազար աշխատատեղ: Կարևոր է, որ կարողանանք ի վիճակի լինել չվերադառնալ լոքդաունի, որովհետև դա հանգեցնում է տասնյակ հազարավոր աշխատատեղերի փակման՝ իր տնտեսական ու սոցիալական հետևանքներով:

Դա նշանակում է, որ նաև հարկերի հավաքագրման առումով խնդիրները կարող են խորանալ, ինչը կնշանակի, որ խնդիրներ կարող ենք ունենալ այդ թվում առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով»,- ասաց վարչապետը:

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը, որը ենթադրում է աշխատանքը կորցրած քաղաքացիներին միանվագ հատկացնել 68 հազար դրամի աջակցություն: