Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, բնականաբար, թերակատարված բյուջեի կատարողականին դեմ կքվեարկի, դա չի քննարկվում»,- ասաց Մարուքյանը:
Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Ներկա են նաև կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: