կարևոր
1730 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 10:57

Կարեւոր հարցը այն է, թե որքանով է իրական վարակակիրների թիվը երկրում մեծանում. Նիկոլ Փաշինյան

Կարեւոր հարցը այն է, թե որքանով է իրական վարակակիրների թիվը երկրում մեծանում. Նիկոլ Փաշինյան

Ամենակարեւոր հարցերից մեկը, որի պատասխանը պետք է ստանանք հետեւյալն է. ասենք 10-15 օր առաջ, երբ ունեինք դրական ախտորոշված ինչ-որ թիվ, մենք գիտեինք, որ իրականում վարակակիր քաղաքացիների իրական թիվը առնվազն մի քանի անգամ ավելի է: Այս մասին հունիսի 25-ին կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարբեր գնահատականներ էին հնչում՝ 60-100 հազար եւ ավելի: Հիմա կարեւոր է հասկանալ, էս նոր դեպքերը, նոր ախտորոշումները ինչքանո՞վ են մեր իմացած այս 60-100 հազար թվի շրջանակներում, եւ մյուս կողմից որքանով է այս թիվը մեծանում: Այսինքն վարակի տարածման առումով ինչ գնահատական ունենք»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց.

«Եթե նույնիսկ հնարավոր լինի բոլորին նույն օրը հետազոտել, մենք միեւնույն է, բոլորին չենք կարող հայտնաբերել, որովհետեւ վարակված քաղաքացիներ կան, որոնց վարակման դեպքը տեղի է ունեցել այսօր, բայց  հնարավոր է վիրուսն իր մոտ հայտնաբերվի 4-5 օրից:

Իհարկե, թեստավորման ծավալների ավելացումը կբերի նոր դեպքերի, որոնց մի մասը հնարավոր է լինեն ասիմպտոմ եւ երբեք էլ չհաստատվեն: Գնահատական թվի մեջ քաղաքացիներ են, որոնք որեւէ սիմպտոմ չունեն: Այդ թիվը դուս է բերվում զուտ հաշվարկելով տարբեր երկրներում ստացված մահացության իրական ցուցնաիշները:

Անցնելով աշխարհրագրական տարածվածությանը, նախարարն ասաց, որ օրինակ Վանաձորում վերջին օրերին տեմպը աճել էր, Երեւանում եթե առաջ տարբեր շրջաններում տարբեր էր, հիմա գնում է կայունացում, այսինքն Երեւանը դոռնում է մեկ մեծ օջախ. «Վերջին շրջանում խոշոր բռնկումներ չկա, բայց վարակն ամենուր է եւ պետք է պաշտպանվենք դրանից»: