18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հունիսի 24-ին՝ ժամը 23։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցի վերջին հարկից կրակ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ «Դվին» հյուրանոցի 14-րդ հարկի պատշգամբում այրվում է հրավառության համար նախատեսված 2 ստվարաթղթե տակդիր (մոտ 1 քմ հատվածում)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։50-ին, մարվել՝ 23։57-ին։