16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
2020 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի (ՀՀ ԶՈւ և ՊԲ) 16 զինծառայող։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել ՀՀ դատախազություն ուղարկված հարցումների պատասխաններից։
Զինծառայողներից 6-ը վիրավորվել է տարվա առաջին ամսվա ընթացքում, 9-ը՝ փետրվարից ապրիլ ամիսներին, 1-ը՝ մայիսին։ Այս ժամանակահատվածում հակառակորդը կատարել է սպանության փորձի 18 դեպք։
ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտարարվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին: