կարևոր
2362 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 00:41

«Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով մոտ հազար վարակակիրների անձնական նոր տվյալներ․Սամվել Մարտիրոսյան

 Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանական հաքերները հրապարակել են կորոնավիրուսով ավելի քան հազար վարակակիրների անձնական նոր տվյալներ։ Նա նաև մանրամասնել է, թե ինչպես են վերջինները ստացել այս տվյալները։ 

«Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ - անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա։

Հ․Գ․ Ֆայլերը ինձանից մի ուզեք
Հ․Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունեմ։ Նույն հաքերներն են։ ԵՆթադրում եմ, նույն ձեւով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիեւը, փախնելով Կուբատլիից»,- գրել է Մարտիրոսյանը։