11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հունիսի 26-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 25-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և հունիսի 26-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմեկնարկի հունիսի 26-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։
Հրապարակվել է նաև հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 3410 համարը)։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/06/24/1158164/