Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի «Ռոմա»- «Սամպդորիա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
Պաուլո Ֆոնսեկան խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը`Միրանտե, Կոլարով, Սմոլինգ, Իբանես, Պերես, Դիավարա, Վերետու, Մխիթարյան, Պաստորե, Պերես, Ջեկո։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Այժմ «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլայինփոխանցման հեղինակ: