Մոսկվայի Կարմիր հրապարակում հունիսի 24-ին կայացավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը:
Հոբելյանական շքերթը ավելի քան 1 ամսով հետաձգվել էր՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Զորահանդեսին ռուս զինվորականների հետ մեկտեղ մասնակցել են նաեւ 13 երկրների զորախմբեր, այդ թվում՝ Հայաստանի: Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր է գնահատել եւ նշել, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարել են պատվով եւ պատշաճ մակարդակով:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: