Զինծառայողների մասնագիտական գիտելիքների զարգացման, հմտությունների ու կարողությունների կատարելագործման նպատակով 3-րդ զորամիավորման N զորամասի հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստուգվել են ռազմական տեխնիկայի մարտական վիճակի բերման և կրակի նախապատրաստման գործողությունները: