Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 23-ի դրությամբ կայացվել է 3621 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 35 156 ստուգում, որից միայն 855-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։