կարևոր
853 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-24 21:47

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է անում քննարկել հարաբերությունները Թուրքիայի հետ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է անում քննարկել հարաբերությունները Թուրքիայի հետ

 Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպեսզի Եվրամիություում որքան հնարավոր է շուտ տեղի ունենան քննարկումներ Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարների շուրջ: Այս մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը. գրում է «Ռիա-նովոստի»-ն:

«Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպեսզի Եվրոպական միությունը շատ արագ, առանց որևէ տաբուի, սկսի քննարկել ԵՄ-ի ապագա հարաբերություններն Անկարայի հետ, որպեսզի ԵՄ-ն ամուր կերպով պաշտպանի իր սեփական շահերը, քանի որ նա դրա համար ունի հնարավորություններ»,- ասել է Լե Դրիանը՝ Սենատում ելույթի ժամանակ: