01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր Պաղեստինի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններ սկսելու համար: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ասվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ:
Այն ներկայացրել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Նեբեզնյան:
«Այսօր առավել քան երբևէ պահանջվում է միջազգային համագործակցություն և ընդհանուր քայլեր մերձավորարևելյան խաղաղ գործընթացի առաջ մղման համար: Ռուսաստանը պատրաստ է ներնդել առավելագույն ջանքեր պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցություններ սկսելու ուղղությամբ՝ միջազգային ընդունված իրավունքի, ՄԱԿ-ի բանաձևերի, մադրիդյան սկզբունքների, արաբական խաղաղ նախաձեռնության հիման վրա խնդրի կարգավորման նպատակով: Դրանք նախատեսում են ստեղծել անկախ, սուվերեն պաղեստինյան պետություն՝ 1967 թվականի սահմանների շրջանակում»,- նշել է Նեբեզնյան: