23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Արտակարգ դրությամբ պայմանավորված` Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու (գտնվելու) օրինական հիմքերը լրացած օտարերկրացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը արտակարգ դրության ավարտից հետո ընկած 20-օրյա ժամկետում ևս չի կիրառվելու։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ-ում (բնակվելու) գտնվելու օրինական հիմքերը լրացած օտարերկրացիները պարտավոր են վերը նշված ժամկետում ապահովել ՀՀ-ում գտնվելու օրինական հիմքերը կամ մեկնել Հայաստանի Հանրապետությունից։