կարևոր
1557 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 20:29

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը՝ հացադուլ հայտարարած իրանցի դատապարտյալների և կալանավորված անձանց արտահանձնման պահանջի մասին. Aravot.am

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը՝ հացադուլ հայտարարած իրանցի դատապարտյալների և կալանավորված անձանց արտահանձնման պահանջի մասին. Aravot.am

  «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) քաղաքացի 29 կալանավորված անձ ու դատապարտյալ երկու օր է հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են իրենց արտահանձնել Իրան հետագա կալանքը իրենց երկրում կրելու համար:

   Aravot.am-ը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դատախազությունում այս հարցի առնչությամբ: Նա պարզաբանեց.

«Նախ՝ ուզում եմ նշել, որ ինչպես ՀՀ քաղաքացի հանդիսացող, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող կալանավորված և ՀՀ ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից բարձրացվող խնդիրները, առավել ևս այնպիսի ծայրահեղ միջոց կիրառման պարագայում, ինչպիսին հացադուլ հայտարարելն է, գտնվել և գտնվում են դատախազության ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերում է ներկայացվող պահանջներին, ապա դրանք առնչվում են ինչպես մեր օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային համաձայնագրերով հստակ կարգավորվող իրավահարաբերություններին, որոնցից դուրս որևէ գործընթաց չի կարող իրականացվել: Այս պահի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվող՝ հանձնման վերաբերյալ միջնորդություններով ԻԻՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող՝ ՀՀ ՔԿՀ-ներում պահվող ԻԻՀ քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք  չկան: Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում կատարված հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի շրջանակներում հնարավոր կալանավորված և ՀՀ ՔԿՀ-ներում պահվող ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց, ապա նրանց պարագայում իրենց քաղաքացիության երկրում պատժի հետագա կրման հարց կարող է առաջանալ միայն ՀՀ դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով անձի դատապարտվելու պարագայում: Դատապարտյալների փոխանցման հետ կապված իրավահարաբերությունները, քրեադատավարական օրենսդրության համաձայն, դուրս են ՀՀ դատախազության իրավասության շրջանակներից»: