12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի մրցույթով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 25-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ և հողամաս ու փաստացի որևէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։
Նախագծով նախատեսվում է շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով՝ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 մլրդ 333 մլն 763 հազար դրամ։