կարևոր
1194 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 19:42

Մեծ Բրիտանիայում հնարավոր է կրճատվեն օդանավակայանների 20 հազար աշխատակիցներ

Մեծ Բրիտանիայում հնարավոր է կրճատվեն օդանավակայանների 20 հազար աշխատակիցներ

Մեծ Բրիտանիայի օդանավակայանների ավելի քան 20 հազար աշխատակիցներ կարող են կորցնել աշխատանքը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ավիահաղորդակցության ծավալների կրճատման պատճաոռվ: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Օդանավակայնների օպերատորների բրիտանական ասոցիացիան:

«Ասոցիացիան կոչ է անում կառավարությանն ընդունել համապատասխան քայլեր Բրիտանիայի ավիացիոն ոլորտին օժանդակություն ցուցաբերելու համար»,- ասված է հայտարարության մեջ:  

Համաձայն ասոցիացիայի վերլուծության, 2020 թվականին ուղևորների թիվը զգալիորեն քիչ կլինի նախորդ տարվա համեմատ: Նշվում է, որ օդանավակայաններում և ծառայություններ մատուցող ընկերություններում կորցվելիք աշխատատեղերի թիվը կարող է 110 հազարից ավելի լինել: