27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը: Կառավարության ներկայացրած փաթեթով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում լրացնել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը:
Ներկայացված օրենքների նախագծով նախատեսվում է նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում սահմանել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի և ստորաբաժանման ավագ դատախազների պաշտոնային դրույքաչափերը:
Օրենսդրական փաթեթն ընդունվեց միաձայն՝ 90 «կողմ» ձայնով: