Նախագահը ստորագրեց իր լիազորությունները սահմանափակող օրենքը:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը սպասում էր «Լուսավոր Հայաստան»-ի պատասխանին, Սահմանադրական դատարան դիմելու համար, որը իրենից ենթադրում է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը: Համաձայն օրենսդրության՝ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, «Բարգավաճ Հայաստանը» 25 պատգամավոր ունի: Սա նշանակում է, որ ԼՀԿ ձայները անհրաժեշտ էին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
Սակայն այսօր առավոտյան «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ չի միանում ԲՀԿ-ին: Իսկ ի՞նչն է հանդիսացել այս որոշման պատճառը:
Մանրամասները՝ Սիրան Ալեքսանյանի տեսանյութում: