06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N110 որոշման համաձայն,շարունակելեն ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Այս մասին հաղորդագրուոյուն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Հունիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել է հերթական մշտադիտարկման և վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։
Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են քիչ թվով խախտումներ և թերություններ։ Մանսավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է տրանսպորտային միջոց, որտեղ բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում կրկին հայտնաբերվել է վարորդ՝ առանց դիմակի։
Նշված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Չնայած հանրապետության ամբողջ տարածքում արձանագրված խախտումների թվաքանակի նվազման հանգամանքին, Տեսչական մարմնի մասնագետներն այնուամենայնիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում շարունակում են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է»,- ասված է հաղորդագրության մեջ։